11.04.2019

Հանդիպում Եվրասիական Զարգացման բանկի գործընկերների հետ

Այսօր` ապրիլի 11-ին, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի (DICA)  գրասենյակում կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը և գլխավոր հաշվապահ Տաթևիկ Գալստյանը հանդիպել են Եվրասիական զարգացման բանկի Ակտիվների ու պասիվների գծով տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևի, Վարկավորման դեպարտամենտի ծրագրերի ղեկավար Արման Սաթիևի և Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է արդեն իսկ ձևավորված գործընկերային հարաբերությունների շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը, այդ թվում՝ ՀՀ տնտեսության իրական հատվածում տեղաբաշխելու նպատակով Եվրասիական զարգացման բանկից մատչելի ֆինանսական ռեսուրսների ներգրավման հարցը:

Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ առաջիկայում նախատեսվում է DICA-ին ֆինանսական միջոցներ տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնել:

Կողմերը համագործակցության առավել խորացման և արդյունավետության բարձրացման  պատրաստակամություն են հայտնել: