Շահառուներ
Իրավաբանական անձինք, համայնքներ, անհատ ձեռնարկատերեր
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
Վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը՝
7 – 14 % ՀՀ դրամ, 3 – 8 % ԱՄՆ դոլար
Մարման ժամկետը և արտոնյալ ժամանակահատվածը՝
1. Այգեհիմնում 8 տարի (արտոնյալ ժամանակահատվածը մինչև 5 տարի),
2. Առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցեր՝ 7 տարի (արտոնյալ ժամանակահատվածը մինչև 3 տարի),
3. Առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգեր՝ 4 տարի (արտոնյալ ժամանակահատվածը մինչև 1 տարի),
4. Ոչ ավանդական մշակաբույսերի մշակում՝ 2 տարի (ծնեբեկի դեպքում՝ 5 տարի), (արտոնյալ ժամանակահատվածը մինչև 1 տարի, (ծնեբեկի դեպքում՝ մինչև 4 տարի)):
Վարկավորման համար Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային
վճարման ենթակա գումարներ
Կոպորացիայի կողմից ծառայությունների համար այլ վճարներ չեն սահմանվում:
Վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերը և պայմանները
Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տուժեր և տուգանքներ չեն սահմանվում:
Օգտակար տեղեկատվություն
Երաշխավորի պատասխանատվությունը մեծացնող, կամ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնող էական պայմանների (տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, պարտավորության չափ) փոփոխության անհրաժեշտության
դեպքում երաշխավորին նախապես /փոփոխություն կատարելուց 7 օր առաջ/ ծանուցվում է երաշխավորի կողմից նախապես ընտրված կարգով և վերջինիս կողմից համաձայնություն ստանալու դեպքում կատարվում է նշված փոփոխությունը:
Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Վարկավորման վերաբերյալ այլ պայմանները ընդհանուր են բոլոր վարկատեսակների համար, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: