Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկեր

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի
տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի  շրջանակներում  տրամադրվող վարկեր

 

 

Շահառուներ

Վարկը տրամադրվում է գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող  անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց:

 

Վարկի նպատակ

  • պտուղբանջարեղենի գնումներ և պտուղբանջարեղենի պահածոների արտադրության մեջ օգտագործվող ապակե բանկաների,
    կափարիչների, ասեպտիկ պարկերի և դրանց տարաների ձեռք բերում
  • խաղողի գնումներ
  • կաթի գնումներ
  • սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ
  • շինշիլայի գնումներ

 

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

 

Գումարը

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի կարող է տրամադրվել․

ա․ խաղողի մթերումների նպատակով՝ մինչև 4 մլրդ դրամ,

բ․ պտուղբանջարեղենի մթերումների նպատակով՝ մինչև 3 մլրդ  դրամ,

գ․ կաթի մթերումների նպատակով՝ մինչև 1 մլրդ դրամ,

դ․ սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին
պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով՝ մինչև 3 մլրդ դրամ,

ե․ սպանդանոցային գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին գյուղատնտեսական
կենդանիների գնումների նպատակով՝ սպանդանոցի մակերեսով՝ 15 քմ մակերեսի համար մինչև 2 մլն դրամ
հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար՝ մինչև 5 մլն դրամ,

զ․ շինշիլայի մորթու արտահանման գործունություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին շինշիլայի գնումների
նպատակով՝ մինչև 50 մլն դրամ։

Վարկառուի ընտրությամբ դրանցից մեկի նպատակով կարող է տրամադրվել սահմանված առավելագույն չափով վարկ,
իսկ մյուս նպատակներով տրամադրվող վարկերի չափերը չպետք է գերազանցեն տվյալ նպատակի համար սահմանված
վարկերի առավելագույն չափի 50 տոկոսը:

 

Հումքի գնման պայմանագրեր

Վերջիններս կնքվում են պայմանագրերի՝ Ծրագրով սահմանված հետևյալ օրինակելի ձևերին համապատասխան.

  • ա․ կետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար՝ N 4 ձևով,
  • բ․ կետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար՝ N 5 ձևով,
  • դ․ կետում նշված խաղողի մթերման մասով՝ N 4 ձևով,
  • դ․ կետում նշված պտուղբանջարեղենի մասով՝ N 5 ձևով,
  • իսկ գ․ կետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար՝ N 6 ձևով։

Ընդ որում՝

  • ա․ և դ․ կետերում նշված նպատակներով մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է
    գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը։
  • բ․ կետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է
    գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը։

 

Տոկոսադրույքը` պետության կողմից սուբսիդավորման արդյունքում

  • 2%` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ  բնակավայրերի տնտեսվարողներին,
  • 5%` մնացած համայնքների տնտեսվարողներին։

 

Մարման ժամկետը

Վարկավորման ժամկետը սահմանվում է՝

  • մինչև 3 տարի՝  խաղողի մթերման նպատակով,
  • մինչև 1.5 տարի՝  մնացած բոոլոր նպատակների համար։

 

Արտոնյալ ժամանակահատված 

Վարկի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ (արտոնյալ ժամանակահատվածում հաճախորդի կողմից վարկի
մայր գումարի վճարումներ չեն իրականացվում)՝

  • մինչև 12 ամիս՝ խաղողի մթերման նպատակով,
  • մինչև 6 ամիս՝ մնացած բոոլոր նպատակների համար։

 

Վարկավորման համար Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային վճարման ենթակա գումարներ

Կորպորացիայի կողմից ծառայությունների համար  այլ վճարներ չեն սահմանվում:

 

Վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերը և պայմանները

Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տուժեր և տուգանքներ չեն սահմանվում:

 

Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է`

  • Եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով
    հանրագումարային 60 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ Կորպորացիայի հանդեպ
    ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկերի դասակարգման վերաբերյալ գործող
    կարգի համաձայն, վարկն օբյեկտիվ չափանիշներով ստանդարտ դասով դասակարգված չէ,
  • Մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվում է սույն ծրագրի պայմանների, պահանջների խախտում,
  • Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման և կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում:

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

Օգտակար տեղեկատվություն

  • Երաշխավորի պատասխանատվությունը մեծացնող, կամ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնող էական
    պայմանների (տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, պարտավորության չափ) փոփոխության
    անհրաժեշտության դեպքում երաշխավորին նախապես /փոփոխություն կատարելուց 7 օր առաջ/ ծանուցվում է
    երաշխավորի կողմից նախապես ընտրված կարգով և վերջինիս կողմից համաձայնություն ստանալու դեպքում
    կատարվում է նշված փոփոխությունը:
  • Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 

Վարկավորման վերաբերյալ այլ պայմանները ընդհանուր են բոլոր վարկատեսակների համար, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Վերջին թարմացում ` 22.02.2024 15:30