Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ՝ ԼԻԶԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԼԻԶԻՆԳ

 

Լիզինգի առարկաների նկարագիրը և ձեռքբերման գինը  


Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի հետ համագործակցող, գյուղատնտեսական տեխնիկայի ներկրմամբ զբաղվող մասնագիտացված կազմակերպությունների ցանկ 

“ՍՊԵՑՄԱՇ”   ՍՊԸ /www.specmash.am/                                                    Գյուղատնտեսական տեխնիկայի բնութագրերին և ձեռքբերման գներին կարող եք ծանոթանալ այստեղ

“Հրաշք Այգի”  ՍՊԸ /www.hrashkaygi.am/                                                  Գյուղատնտեսական տեխնիկայի բնութագրերին և ձեռքբերման գներին կարող եք ծանոթանալ այստեղ

“ԱՍ ԳՐՈՒՊ”  ՍՊԸ /www.asgroup.am/                                                       Գյուղատնտեսական տեխնիկայի բնութագրերին և ձեռքբերման գներին կարող եք ծանոթանալ այստեղ

“Ար-Բե հայ-բելառուսական առևտրի տուն”  ՍՊԸ /www.arbe.am/         Գյուղատնտեսական տեխնիկայի բնութագրերին և ձեռքբերման գներին կարող եք ծանոթանալ այստեղ

“Մոտոբլոկ” ՍՊԸ  /www.motoblok.am/                                                     Գյուղատնտեսական տեխնիկայի բնութագրերին և ձեռքբերման գներին կարող եք ծանոթանալ այստեղ

“Արմեն-Ավետ” ՍՊԸ /http://www.agrotechnika.am/                             Գյուղատնտեսական տեխնիկայի բնութագրերին և ձեռքբերման գներին կարող եք ծանոթանալ այստեղ

“Տրակտոր Գրուպ” ՍՊԸ /http://www.agrotechnika.am/                      Գյուղատնտեսական տեխնիկայի բնութագրերին և ձեռքբերման գներին կարող եք ծանոթանալ այստեղ

“Վրեժ Բաղդասարյան” ԱՁ  /http://www.gyuxtexnika.am/                  Գյուղատնտեսական տեխնիկայի բնութագրերին և ձեռքբերման գներին կարող եք ծանոթանալ այստեղ

“Չինվան” ՍՊԸ   /http://www.traktor.am/                                              Գյուղատնտեսական տեխնիկայի բնութագրերին և ձեռքբերման գներին կարող եք ծանոթանալ այստեղ

Լիզինգը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ առևտրային իրավաբանական անձանց (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմիններին), անհատ ձեռնարկատերերին, գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև մշտական եկամտի աղբյուր ունեցող ֆիզիկական անձանց:


Մարման ժամկետը

Լիզինգը տրամադրվում է

•  կոմբայնների համար`  10 տարի մարման ժամկետով

•  տրակտորների համար`  6 տարի մարման ժամկետով

•  հավաքիչ-մամլիչ և շարքացան`  3-6 տարի մարման ժամկետով

•  այլ գյուղատնտեսական տեխնիկա` 3 տարի մարման ժամկետով:

Ընդ որում  տրակտորներ և այլ գյուղ. տեխնիկա միևնույն Շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում առավելագույն ժամկետը կարող է սահմանվել  6 տարի:

Լիզինգի արժույթը

ՀՀ դրամ

Կանխավճար

Լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով, 

Անվանական տոկոսադրույք

‘’Համաձայն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ Կառավարության 2020թ. մարտի 26-ի N356-Լ որոշման գործում է վարձավճարի հաշվարկման համար 0% տոկոսադրույք’’

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԼԻԶԻՆԳԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ԼԻԶԻՆԳԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ

 

Լիզինգի տոկոսադրույքի  սուբսիդավորման դադարեցվում է`

ա. եթե առկա են տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ լիզինգատուի հանդեպ կամ լիզինգատուի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով` համաձայն 23.04.1999թ-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից հավանություն տրված և 04.06.1999թ-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» օբյեկտիվ չափանիշների լիզինգը ստանդարտ դասով դասակարգված չէ.

բ. եթե  «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը կամ  Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում են, որ լիզինգի առարկան չի պահպանվում սահմանված պահանջներով:


Լիզինգի մարման կարգը

Վարձակալի կողմից վարձավճարի վճարումները սովորաբար իրականացվում են մայր գումարի ամսական հավասարաչափ մարումների եղանակով: Մասնավոր դեպքերում, հաշվի առնելով գործունեության առանձնահատկությունները, սեզոնայնությունը և այլ պայմաններ, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան կարող է սահմանել դադարի շրջաններ (արտոնյալ ժամանակահատված)` այդ շրջաններում հաշվարկված տոկոսագումարներն ապագայում վճարման ենթակա վարձավճարներին ավելացնելու պայմանով: Ընդ որում վարձավճարների գրաֆիկը կազմելիս սահմանվում է, որ վարձավճարները վճարվեն լիզինգի տրամադրումից հետո յուրաքանչյուր տարվա ընթացքում առնվազն 6 հավասարաչափ մասնաբաժիններով: Դադարի շրջաններ սահմանվում են լիզինգի տրամադրման չորրորդ ամսվանից սկսած: Լիզինգի տոկոսագումարների հաշվարկման ներկայացուցչական օրինակը ներկայացվում է այստեղ`լիզինգ

Լիզինգի ապահովվածություն

Որպես լիզինգի պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման   ապահովում կարող են հանդես գալ նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորությունները, ընդ որում ֆիզիկական անձ Շահառուների դեպքում անհրաժեշտ է առնվազն երկու անձանց կողմից տրված երաշխավորություն:

Լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը

Լիզինգի պայմանագրով նախատեսվում է, որ լիզինգի առարկայի նկատմամբ վարկային կազմակերպության սեփականության իրավունքը կարող է փոխանցվել Վարձակալին` հետևյալ դեպքերում և կարգով.

•    լիզինգի պայմանագրով սահմանված վարձակալության ժամկետի ավարտից հետո, եթե վարձակալը կատարել է լիզինգի պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները, վճարել է վճարման ենթակա բոլոր գումարները, ինչպես նաև սեփականության իրավունքի փոխանցման վճարը,

•    մինչև լիզինգի պայմանագրով սահմանված վարձակալության ժամկետի ավարտը, երբ վարձակալն ամբողջությամբ վճարել է կապիտալի չվճարված մնացորդը, վարձավճարների գրաֆիկով սահմանված առաջիկա մարման ամսաթվի դրությամբ հաշվարկված և չվճարված տոկոսագումարները` հաշվի առնելով նաև վերոնշյալ ամսաթվի դրությամբ հաշվարկված, սակայն հետագայում վճարման ենթակա վարձավճարներին ավելացված գումարները, սեփականության իրավունքի փոխանցման վճարը, ինչպես նաև վաղաժամկետ մարման դեպքում նախատեսված փոխհատուցվող գումարները:

Սեփականության իրավունքի փոխանցման վճար՝

•    տրակտորների և կոմբայնների համար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ,

•    կից սարքավորումների համար՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ,

Լիզինգի համար Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային վճարման ենթակա գումարները

Ծառայության վճարը՝

•    մինչև 2 մլն ՀՀ դրամ (ներառյալ) ձեռքբերման գնով լիզինգի առարկայի համար՝ 15,000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ,

•    2 մլն ՀՀ դրամը գերազանցող ձեռքբերման գնով լիզինգի առարկայի համար՝ 20,000 (քսան հազար) ՀՀ դրամ,

(ընդ որում ծառայության վճարը կարող է փոփոխվել՝ կախված վարկային կազմակերպության կողմից տվյալ լիզինգի հայտի ուսումնասիրության նպատակով կատարված ծախսերից):

Լիզինգի առարկայի ապահովագրության պայմանները

Լիզինգի առարկան ապահովագրվում է վնասվածքի և կորստյան ռիսկերից Լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում: Ապահովագրությունն իրականացվում է վարկային կազմակերպության հաշվին:

Տուժանք

•  Վարձավճարները վճարման ժամանակացույցով նախատեսված ժամկետում չվճարելու դեպքում ժամկետանց մասի վրա սահմանվող տույժ՝ 0.125% յուրաքանչյուր օրացուցային օրվա համար մինչև ժամկետանց պարտավորության մարումը,

•   ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՕՐԵՐԻ ՔԱՆԱԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:

 

Լիզինգի հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետները 

Լիզինգի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացումից հետո եռօրյա ժամկետում կատարվում է վերլուծություն և վերլուծության արդյունքներով լիզինգի գործը ներքին իրավական ակտերի պահանջներին բավարարելու դեպքում ներկայացվում է իրավասու մարմնի քննարկմանը: Իրավասու մարմնի կողմից Լիզինգի հայտի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո, այն անմիջապես ներկայացվում է հաճախորդին:

Լիզինգի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշները 

Լիզինգի տրամադրման գործոններն են` լիզինգի առարկայի ձեռքբերման անհրաժեշտության հիմնավորումը, հաճախորդի ֆինանսական վիճակը, բավարար հեռանկարային իրացվելիությունը, պարտավորության կատարման ապահովման միջոցների առկայությունը, հաճախորդի հետ կապված անձնական գործոնները` վստահելիությունը և պարտավորությունները ժամանակին կատարելու պատրաստակամության հավաստիացումը, կարողությունները, փորձը և այլն: Լիզինգի տրամադրումը մերժող գործոններն են` նշված ցուցանիշների ոչ բավարար մակարդակը, ինչպես նաև ծրագրի ոչ իրատեսական լինելը, փաստաթղթերի անարժանահավատությունը, պահանջվող փաստաթղթերը չներկայացնելը, բացասական տեղեկատվությունը վարկային ռեգիստրից/կամ ԱՔՌԱ վարկային բյուրոից և այլ պատճառներ:

 

  • Պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում Երաշխավորը և Պարտապանը Պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատաuխանատվություն:  Երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:Երաշխավորը իրեն պատկանող ամբողջ գույքով Պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ Պարտապանը` ներառյալ մայր գումարը, տոկոսները (ժամկետային և ժամկետանց),  Պայմանագրով սահմանված այլ վճարները, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և Պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած Պարտատիրոջ այլ վնասները: Պարտապանի կողմից իր պարտականությունը չկատարելու դեպքում վատթարանալու է Երաշխավորի վարկային պատմությունը, Երաշխավորի պարտավորության, դրա չափի, Երաշխավորի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվելու Վարկային ռեգիստր և Վարկային բյուրո:Պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները:
  • Երաշխավորի պատասխանատվությունը մեծացնող, կամ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնող էական պայմանների (տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, պարտավորության չափ) փոփոխության անհրաժեշտության դեպքում երաշխավորին նախապես /փոփոխություն կատարելուց 7 օր առաջ/ ծանուցվում է երաշխավորի կողմից նախապես ընտրված կարգով և վերջինիս կողմից համաձայնություն ստանալու դեպքում կատարվում է նշված փոփոխությունը:
  • Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 

 2013թ.-ին Վարկային կազմակերպության կողմից ֆինանսական վարձակալության տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի համար “Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ” հիմնադրամի կողմից սահմանված երաշխիքի պայմաններ:

Տրակտորի երաշխիքային սպասարկման իրականացման ուղղությամբ համագործակցության պայմանագիր:

Կոմբայնների երաշխիքային սպասարկման իրականացման ուղղությամբ համագործակցության պայմանագիր
:

 

 Պահանջվող փաստաթղթեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Ձեր ֆինանսական տեղեկատուն ‘  Գյուղատնտեսական վարկեր

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:

 

Գյուղատնտեսական տեխնիկայի բնութագրերի և ձեռքբերման գների արխիվ

“Հրաշք Այգի” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 04.09.2017 թ-ից մինչև 17.05.2018 թ.   

 “Հրաշք Այգի” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 29.06.2017 թ-ից մինչև 04.09.2017 թ.

“Հրաշք Այգի” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 04.04.2017 թ-ից մինչև  29.06.2017 թ.

“ՍՊԵՑՄԱՇ” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 06.05.2017 թ-ից մինչև 01.02.2018 թ.

 “ՍՊԵՑՄԱՇ” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 01.02.2018 թ-ից մինչև  01.06.2018 թ.

“ՍՊԵՑՄԱՇ” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 01.06.2018 թ-ից մինչև  01.09.2018 թ.

“ՍՊԵՑՄԱՇ” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 01.09.2018 թ-ից մինչև 01.02.2019  թ.

“ՍՊԵՑՄԱՇ” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 01.02.2019 թ-ից մինչև 27.03.2019  թ.

“ՍՊԵՑՄԱՇ” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 27.03.2019 թ-ից մինչև 16.04.2019  թ.

“ՍՊԵՑՄԱՇ” ՍՊԸ-ի կողմից առաջարկվող գյուղտեխնիկայի գնացուցակ 16.04.2019 թ-ից մինչև 18.09.2019  թ.

fin

Վերջին թարմացում ` 1.04.2020 12:47