Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկեր

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր

 

Գումարը

 

Վարկառուին  տրամադրվող վարկերի ընդհանուր գումարի մնացորդը  չպետք է գերազանցի 1.5 մլրդ ՀՀ դրամը:

Տոկոսադրույքը` պետության կողմից սուբսիդավորման արդյունքում

Սահմանամերձ բնակավայրերի համար 0%
Հանրապետության մնացած համայնքների համար 3%

Տրամադրում

Վարկը տրամադրվում է գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող  անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց:

Վարկը կարող է տրամադրվել հետևյալ նպատակներով՝

  • Պտուղբանջարեղենի գնումներ
  • Խաղողի գնումներ
  • Կաթի գնումներ
  • Վերը նշված հումքի մթերման պայմանագրերի դիմաց կանխավճարի տրամադրում

Մարման ժամկետը

Վարկավորման ժամկետը սահմանվում է  մինչև 1 տարի.

 

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի մարման կարգը

Վարկի մայր գումարի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ առնվազն 2 ամիս, բայց ոչ ավել քան 3 ամիս:

 

 

Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցվում է`

  • Եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 60 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների կորպորացիայի հանդեպ կամ կորպորացիայի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկերի դասակարգման վերաբերյալ գործող կարգի համաձայն, վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ:
  • Վարկառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործվելու դեպքում:
  • Վարկառուն սահմանված կարգով Կորպորացիային չի տրամադրել պայմանագրով սահմանված տեղեկատվությունը:

 

Վարկավորման համար Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային վճարման ենթակա գումարներ

 

Կորպորացիայի կողմից ծառայությունների համար  այլ վճարներ չեն սահմանվում:

 

Վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերը և պայմանները

 

Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տուժեր և տուգանքներ չեն սահմանվում:

 

  • Երաշխավորի պատասխանատվությունը մեծացնող, կամ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնող էական պայմանների (տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, պարտավորության չափ) փոփոխության անհրաժեշտության դեպքում երաշխավորին նախապես /փոփոխություն կատարելուց 7 օր առաջ/ ծանուցվում է երաշխավորի կողմից նախապես ընտրված կարգով և վերջինիս կողմից համաձայնություն ստանալու դեպքում կատարվում է նշված փոփոխությունը:
  • Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 

Վարկավորման վերաբերյալ այլ պայմանները ընդհանուր են բոլոր վարկատեսակների համար, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով :

 

Վերջին թարմացում ` 11.09.2019 12:35