Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիր շրջանակներում տրամադրվող վարկեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐ

 

 

Գումարը

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր Վարկառու  տարեկան կարող է ձեռք բերել առավելագույնը 300 գլուխ Տոհմային խոշոր եղջերավոր կենդանի, իսկ տրամադրվող Վարկերի հանրագումարի մնացորդը մեկ Վարկառուի համար չի կարող գերազանցել 300 մլն դրամը:

 

 

Տոկոսադրույքը` պետության կողմից սուբսիդավորման արդյունքում

Սահմանամերձ բնակավայրերի համար

Գյուղատնտեսական կոոպերատիվների համար

0%
Հանրապետության մնացած համայնքների համար Անվանական տոկոսադրույք 2% 

Փաստացի տոկոսադրույք 2.02% հետևյալ պայմանների դեպքում

Տրամադրում

Վարկը տրամադրվում է գյուղատնտեսական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց:

 

Մարման ժամկետը

Վարկավորման ժամկետը սահմանվում է  մինչև 5 տարի.

 

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի մարման կարգը

Վարկի մեկնարկային տարվա սկզբում վարկի մայր գումարի համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ առավելագույնը 12 ամիս (արտոնյալ ժամանակահատվածում հաճախորդը կատարում է միայն վարկի գծով հաշվեգրվելիք տոկոսագումարների վճարում):

 

Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է`

  • Եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 60 օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կորպորացիայի հանդեպ կամ կորպորացիայի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով վարկերի դասակարգման վերաբերյալ գործող կարգի համաձայն, վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ:
  • Վարկառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու դեպքում:
  • Վարկառուի կողմից ներկայացված տեղեկություններում կեղծիքների հայտնաբերման դեպքում:

Վարկավորման համար Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիային վճարման ենթակա գումարներ

Կորպորացիայի կողմից ծառայությունների համար  այլ վճարներ չեն սահմանվում:

 

Վարկի վաղաժամկետ մարման հնարավոր դեպքերը և պայմանները

Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տուժեր և տուգանքներ չեն սահմանվում:

 

  • Երաշխավորի պատասխանատվությունը մեծացնող, կամ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնող էական պայմանների (տոկոսադրույք, միջնորդավճար, տույժ, տուգանք, ժամկետ, պարտավորության չափ) փոփոխության անհրաժեշտության դեպքում երաշխավորին նախապես /փոփոխություն կատարելուց 7 օր առաջ/ ծանուցվում է երաշխավորի կողմից նախապես ընտրված կարգով և վերջինիս կողմից համաձայնություն ստանալու դեպքում կատարվում է նշված փոփոխությունը:
  • Հաճախորդը իրավունք ունի հաղորդակցվել փոստային կապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

 

Վարկավորման վերաբերյալ այլ պայմանները ընդհանուր են բոլոր վարկատեսակների համար, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով :

 

Վերջին թարմացում ` 30.09.2019 10:34